29.07.25
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությանը՝ փոխքաղաքապետ Իզաբելա Կալինովսկայի գլխավորությամբ
|
🔹Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի հետ ընդունել է ճանաչողական այցով Շիրակի մարզում գտնվող Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի պատվիրակությանը՝ փոխքաղաքապետ Իզաբելա Կալինովսկայի գլխավորությամբ։✅Շիրակի մարզի Արթիկ համայնքի և Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի միջև 2017 թվականի օգոստոսի 21-ին կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո եղել են փոխադարձ այցելություններ։💬Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին, կարևորել ինչպես միջհամայնքային, այնպես էլ միջմարզային համագործակցությանը նպաստող ցանկացած նախաձեռնության իրականացում․«Ուրախ ենք ձեզ տեսնելու Շիրակ աշխարհում, ես շատ եմ կարևորում քույր քաղաքների ...
Մանրամասն |
|
27.07.25
Շնորհավոր Վարդավառի տոնը
|
💦☀️💦 Շնորհավոր բոլորիս Վարդավառի տոնը: Վարդավառը, լինելով ամենասիրված և ամենաուրախ տոներից մեկը, երբեք չի կորցնում արդիականությունը` տարեցտարի դառնալով ավելի սիրված ու սպասված։ 💦☀️💦 Թող այս օրը մեզ բոլորիս բերի բարություն, լիություն և համերաշխություն` մեր երկրում, մեր համայնքում արժանավայել ապրելու համար։ 💦☀️💦 Շնորհավոր Վարդավառի տոնը։
|
|
20.07.25
Հուլիսի 18-ին մեկնարկել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք։
|
Հուլիսի 18-ին մեկնարկել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք։Արթիկ համայնքը Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի հետ կապված է բարեկամության և համագործակցության հուշագրով, իսկ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը Վոդզիսլավ Սլյոնսկի է մեկնել քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի պաշտոնական հրավերով` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին։Այցը կրում է ինչպես պաշտոնական, այնպես էլ մշակութային, ճանաչողական բնույթ, որի ընթացքում համայնքի ղեկավարը ծանոթացել է զբոսաշրջային մեծ նշանակություն ունեցող պատմաճարտարապետական կենտրոններին, կրթական և մշակութային կենտրոնների գործունեությանը:Անան Ոսկանյանի և Մեչիսլավ Կեցայի հանդիպման ...
Մանրամասն |
|
16.07.25
Հուլիսի 16-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
📝 Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 6 նախագիծ, որոնք ընդունվել են ձայների մեծամասնությամբ: 📽 Արթիկ հանայնքի ավագանու նիստերի առցանց հեռարձակումն`👉 Արթիկի համայնքապետարանի YouTube կայքում։
|
|
15.07.25
Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2025 թվականի հուլիսի 16-ին` ժամը 14:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (քաղաք Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու արտահերթ նիստը:
|
|
14.07.25
Ամառային զորակոչն Արթիկ համայնքում այսօր շարունակվել է
|
🇦🇲🇦🇲 Ամառային զորակոչի շրջանակում այսօր Արթիկ համայնքի նորակոչիկների նոր խումբ է մեկնել Հայկական բանակ։ Նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը ներկա են եղել Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը, ուժային կառույցների ղեկավարները, նորակոչիկների ծնողները, հարազատները։ Տղաներին օրհնություն հղելով` Արթիկի Թեմի հոգևոր հովիվը մաղթել է նրանց խաղաղ ծառայություն, առողջ ու անփորձանք վերադարձ հայրական օջախներ։
|
|
11.07.25
Քաղաքացիների ընդունելություն Արթիկ համայնքի ղեկավարի մոտ
|
📝Հուլիսի 10-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն` համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին են դիմել քաղաքաշինական, օգնության տրամադրման, աշխատանքի տեղավորման հարցերով։ Համայնքի ղեկավարը լսել է ընդունելության եկած քաղաքացիներին. մի շարք հարցեր տեղում լուծում են ստացել, բարձրացված որոշ հարցերի ընթացք տալու համար համայնքի ղեկավարի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները կզբաղվեն լրացուցիչ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |