23.04.24
Ապրիլի 24-ին անցկացվելիք միջոցառումների ժամանակացույց
|
Ապրիլի 24-ին ️Արթիկի համայնքապետարանը կազմակերպում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով` ✔10։00 - քայլերթ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցից` զորամասի դիմացից, դեպի Բարեկամության այգի, ✔10:15 - ծաղիկների խոնարհման արարողություն Արթիկի Բարեկամության այգում տեղադրված Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ, ✔10:45 - <<Հայի վերքը>> խորագրով միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցին <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ում, ✔️13։00-ին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում բեմադրվելու է Մուշեղ Իշխանւ <<Կիլիկիո արքան>> ներկայացումը։ 🌐Աղբյուրը`👉www.artik.am
|
|
22.04.24
Վերանորոգման և մաքրման աշխատանքներ Արթիկ քաղաքի Բարեկամության այգում
|
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան` ապրիլի 24-ին ընդառաջ, վերանորոգվել են Արթիկ քաղաքի Բարեկամության այգու ցանկապատը և մուտքի աստիճանները, այգին բարեկարգվել և մաքրվել է, հարակից հատվածներում կատարվել են կուտակված կենցաղային աղբի և շինարարական թափոնների մաքրման աշխատանքներ։
|
|
19.04.24
Ապրիլի 19-ին տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը
|
2024 թվականի ապրիլի 19-ին Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը, որը վարել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը:Օրակարգում ընդգրկված է եղել 18 նախագիծ։ Հիմնական զեկուցողներն են եղել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Էմմա Յայլոյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-սոցաշխատող Հերմինե Սահակյանը, աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան Տաթևիկ Աղաքարյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արայիկ Հարությունյանը։Օրակարգի բոլոր նախագծերը նախօրոք քննարկվել ...
Մանրամասն |
|
17.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
✅️<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի ջրում և պարարտացում Արթիկ քաղաքում, ✔️Ոռոգման ցանցի անցկացում Մեծ Մանթաշ գյուղում, ✔️Խմելու ջրագծերի նորոգում և հարակից դետալների փոխարինում Փոքր Մանթաշ և Արևշատ գյուղերում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
16.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️Ծառերի գարնանային էտ Արթիկ քաղաքում, ✔️Հեղեղատարի մաքրում Սարատակ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
14.04.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🌳<<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ծառերի գարնանային էտ, ջրում, պարարտացում։ Ծառերի էտն ընթանում է փողոցների հարակից հատվածներում։ Զուգահեռաբար կազմակերպվում է նաև ճյուղերի տեսակավորում և տեղափոխում:
|
|
12.04.24
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի ապրիլի 19-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |