Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 77-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԵՎՀԱՏ ԱԼԲԵՐՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈԻ ՄԱՍԻՆ

        Արթիկի համայնքապետարան է դիմել Արթիկ համայնքի բնակիչ Արևհատ Ալբերտի Սահակյանը (ծնված 18 հունիսի 1960 թվականին, անձնագիր AN0532339 տրված 24 հունիսի 2013 թվականին 028-ի կողմից)` սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1825հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով: Քաղաքացին կառուցելու է  160,0քմ մակերեսով պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն:

       Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի  1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ մասով, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 9-րդ, 12-րդ  և  14-րդ մասերով և հիմք  ընդունելով Արևհատ Ալբերտի Սահակյանի 16 հուլիսի 2021 թվականի N 1741 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Արևհատ Ալբերտի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1825հա մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01082019-08-0001 վկայական, կադաստրային ծածկագիր 08-002-0208-0040) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2.Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում և արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Կատարված փոփոխությունը արտացոլել  համայնքի ընթացիկ քաղաքաշինական  քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner