Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, հիմք ընդունելով 2024 թվականի փետրվարի 22-ի գույքի նկատմամբ իրավունքի(սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22022024-08-0208 որոշումը և Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանի կողմից լիազորված Գառնիկ Մկրտչի կոստանյանի 2024 թվականի հունվարի 8-ի N 50 դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանին,Կարինե Ժորայի Կոստանյանին,Լիլիթ Ռաֆիկի Կոստանյանին,Նինա Ռաֆիկի Կոստանյանին և Լյովա Ռաֆիկի Կոստանյանին պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 63-Ա որոշման «1.» կետում «4,85քմ մակերեսով պարիսպը» բառերից ու թվերից հետո ավելացնել «, 79,20քմ մակերեսով բնակելի տունը» բառերն ու թվերը :
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ գյուղում գտնվող Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանին,Կարինե Ժորայի Կոստանյանին,Լիլիթ Ռաֆիկի Կոստանյանին,Նինա Ռաֆիկի Կոստանյանին և Լյովա Ռաֆիկի Կոստանյանին պատկանող հողատարածքում կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացնելու մասին» թիվ 63-Ա որոշման «3.» կետի «1)» ենթակետում «43479 (քառասուներեք հազար չորս հարյուր յոթանասունինը)» բառերն ու թվերը փոխարինել «112700(հարյուր տասներկու հազար յոթ հարյուր)» բառերով ու թվերով:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Ռաֆիկ Մկրտիչի Կոստանյանի կողմից լիազորված Գառնիկ Մկրտչի Կոստանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: