Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ և 22.1-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստերի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղսովետի գործկոմի 1985թվականի մայիսի 31-ի թիվ 5 որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Սամվել Արամայիսի Կարապետյանի (ծնված 1964թվականի օգոստոսի 08-ին) 2024թվականի հունվարի 29-ի N 592 դիմումը:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Արթիկ քաղաքի Արթիկ քաղաքի հարավ արևելյան թաղամասի նո. 2 կվարտալի նո.5 հասցեի 08-002-0086-0025 կադաստրային ծածկագրով բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Դուրյան փողոց 16/1 հասցեն:
2.Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Դուրյան փողոց 16/1 հասցեում գտնվող, քաղաքացի Սամվել Արամայիսի Կարապետյանի 642,4քմ մակերեսով սեփական հողամասում կառուցված 117,0քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 21,8քմ մակերեսով պարիսպը և 9,2քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
3.Ընդունել ի գիտություն, որ
1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում, կամ քաղաքաշինական նորմերին ու կանոններին էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4.Սահմանել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետ վճարներ չեն գանձվում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Արամայիսի Կարապետյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: