Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՆԱՐԻՆԵ ԼՅՈՎԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի բնակիչ Նարինե Լյովայի Հովսեփյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին, խնդրելով սահմանված կարգով իրեն ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:

Նարինե Լյովայի Հովսեփյանի որդին՝  Կարեն Համլետի Հովսեփյանը զոհվել է 2020թվականի հոկտեմբերին 02-ին, 2020թվականի սեպտեմբերի 27-ից սկսված, 44-օրյա Արցախյան պատերազմում: Նարինե Լյովայի Հովսեփյանի չի աշխատում, չունի  իրեն սեփականության իրավունքով պատկանող  բնակարան:

Հիմք ընդունելով վերը շարադրված փաստական հանգամանքները, գտնում ենք, որ քաղաքացի Կարեն Համլետի Հովսեփյանի մայր Նարինե Լյովայի Հովսեփյանին պետք է վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:

Հաշվի առնելով վերոգրյալը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշման դրույթներով Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

2020թվականի սեպտեմբերի 27-ից սկսված, 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված Կարեն Համլետի Հովսեփյանի մայր Նարինե Լյովայի Հովսեփյանին ճանաչել անօթևան և վերցնել հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2018թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուների ցուցակում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner