Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 384-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 նոյեմբերի 2021 թվականի N 384-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՔԻ ՀԱՋԱԹՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ  Տիգրան Ավետիքի Հաջաթյանի (ծնված 04 սեպտեմբերի 1969 թվական)  22 սեպտեմբերի 2021 թվականի N 2366 դիմումը: 

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում            08-002-0056-0012 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է  0,0400 հա (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Տիգրան Ավետիքի Հաջաթյանը: 0,0400 հա մակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:       

   Հաշվի առնելով, որ Տիգրան Ավետիքի Հաջաթյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը,  բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային կոմիտեի 17/09/2021 թվականի N ԱՏ-17092021-08-1010  էլեկտրոնային շտեմարանի տեղեկանքը՝ ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով

                                                                                                ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

    1.Արթիկ համայնքի  Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11:         

    2.Վերականգնել Տիգրան Ավետիքի Հաջաթյանի հողօգտագործման իրավունքը Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0400 հա  մակերեսով  հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0400 հա  մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 

    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի վրա:     

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner