Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի № 286-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Ընդունել համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքի Անուշավան գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 2-րդ փողոց 18 հասցեում գտնվող, Արման Սեյրանի Գրիգորյանի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 08022024-08-0017, տրված 2024 թվականի փետրվարի 8-ին) կից, Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 1-ին փողոց 41/1 հողամաս հասցեում գտնվող 0,000873հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20052024-08-0010, տրված 2024 թվականի մայիսի 20-ին) ուղղակի վաճառքով օտարել Արման Սեյրանի Գրիգորյանին՝ խանութի սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով: 2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 514,8 (հինգ հարյուր տասնչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ: |