Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արամ Սերգեյի Մելիքսեթյանի 2023թվականի հունվարի 23-ի թիվ 447 դիմումը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք, գյուղ Հոռոմ 15-րդ փողոց, 7-րդ փողոց 47 բնակելի տունը նվիրատվություն կատարել Արամ Սերգեյի Մելիքսեթյանին՝ (ծնված 1957թվականի մայիսի 10-ին, անձնագիր` AU 0387906, տրված 2021թվականին 028-ի կողմից): 2. Սույն որոշման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկել Արամ Սերգեյի Մելիքսեթյանին: 3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Արամ Սերգեյի Մելիքսեթյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |