Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 58-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 58-Ն


Զեկ. ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 76-Ն որոշման մեջ բյուջեի  ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 

ա. <<Պարտադիր վճարներ>> (4823) հոդվածում գրված <<700000 յոթ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<900000 ինը հարյուր հազար>> թվով և բառերով:

բ.  <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<750000 յոթ հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<550000 հինգ հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի

ա.<<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<73709678 յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր ինը հազար վեց հարյուր յոթանասունութ>> թիվը և բառերը փոխարինել <<89339678 ութսունինը միլիոն երեք հարյուր երեսունինը հազար վեց հարյուր յոթանասունութ>> թվով և բառերով: 

բ<<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<6500000 վեց միլիոն հինգ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2730000 երկու միլիոն յոթ հարյուր երեսուն հազար >> թվով և բառերով: 

3) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<67705000 վաթսունյոթ միլիոն յոթ հարյուր հինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<55845000 հիսունհինգ միլիոն ութ հարյուր քառասունհինգ հազար>> թվով և բառերով:

4) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<11860000 տասնմեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար>> դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21, 5 26-04
artik.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner