Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 82-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 82-Ա


Զեկ. ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՏՈՒՖԱԲԼՈԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետությանօրենքի  18-րդ  հոդվածի 1-ինմասի 21-րդ  կետի,  Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի  դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշմամբ հաստատված «արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկի» 2-րդ կետը, Հայատանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության սեփականաշնորհման «11» հուլիսի 1997 թվականի N 648-2 պայմանագիրը /հետագայում՝ պայմանագիր/, համաձայն որի «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերությանն է վաճառվել Մարզ Շիրակ, Արթիկ համայնք, Տուֆաբլոկների փողոց 1/5 հասցեում գտնվող «Տուֆաբլոկների գործարան» ԴՁ-ին պատկանած գույքը, որոնց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողատարածքի նկատմամբ ընկերությունը ունեցել է օգտագործման իրավունք, համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված հողամասի փաստացի հատակագծի կազմաում է 19.49844 հեկտար, հաշվի առնելով «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի 2021 թվականի նոյեմբերի 11-ի  թիվ  2935 դիմումը, Հայաստանի  ՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկ համայնքիավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, վերականգնել Հայատանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության սեփականաշնորհման «11» հուլիսի 1997 թվականի N 648-2 պայմանագիրի համաձայն «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը /հետագայում՝ ընկերություն/ վաճառված «Տուֆաբլոկների գործարան» ԴՁ-ին պատկանած շենքերի և շինությունների պահպանման ու սպասարկման համար նախատեսված 08-002-0005- կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 19.49844 հեկտար հողամասի նկատմամբ /հիմք՝ համապատասխան որոկավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի փաստացի հատակագիծ/ ընկերության հողհատկացման հիմքերը /հասցեն՝ մարզ Շիրակ, Արթիկ համայնք, Տուֆաբլոկների փողոց 1/5  և Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 16-րդ մասի հիմքով այդ հողամասի նկատմամբ ճանաչել «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության սեփականության իրավունքը /Ձեռնարկության պետական գրանցման վկայական համար 034654, գրանցման համար 15.130.00211, գործադիր տնօրեն՝ Արթուր Ալբերտի Սահակյան, անձնագիր՝ AK 0659949, տրված՝ 2010-11-17, 028-ի կողմից/։

2. Նշել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը ընդգրկված չէ Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարմանկամանվտանգությանգոտիներում, չի գտնվում հաստատվածպետականկամհամայնքայիննշանակությանքաղաքաշինականհամալիրծրագրերովնախատեսվածգոտիներում, հողամասի նկատմամբ ընկերության սեփականության ճանաչումը չիխախտումայլանձանցիրավունքներըև oրենքովպահպանվողշահերը, չի առաջացնումհարկադիր uերվիտուտպահանջելուիրավունք:

3. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքի ղեկավար Մխիթար Վարագյանին.

1) ՀայաստանիՀանրապետությանօրենսդրությամբսահմանվածկարգովապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետականգրանցումը:

4. Համապատասխանորակավորումունեցողմասնագետիկողմիցկազմվածևհամայնքիղեկավարիկողմիցհաստատվածհողամասիհատակագիծըկցվումէորոշմանը:

5. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն ակտի ընդունման մասին «Տուֆաբլոկների գործարան» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությանը առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԱԹԵՎԻԿ ԱՂԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner