Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սոկրատ Փայլակի Ալոյանի 2024 թվականի մարտի 18-ի N 1556 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Իսահակյան II-րդ նրբանցք թիվ 5ա հասցեում 08-002-0104-0007 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,04272հա մակերես, որից 0,03500հա մակերեսով հողամասը Սոկրատ Փայլակի Ալոյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,00772հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,00724հա մակերեսով հողամասը ընդհանուր օգտագործման է Ալոյանի հետ: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /Հայաստանի Հանրապետություն 1995թվականի դեկտեմբերի 12-ի սեփականության վկայագիր/ և Սոկրատ Փայլակի Ալոյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան II-րդ նրբանցք թիվ 5ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաք Իսահակյան փողոց 2-րդ նրբանցք, 3 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաք Իսահակյան փողոց 2-րդ նրբանցք, 3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սոկրատ Փայլակի Ալոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,03500հա մակերեսով հողամասին կից 0,00772հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,04272հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ, իսկ 0,00724հա մակերեսով հողամասը ընդհանուր օգտագործման է Ալոյանի հետ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սոկրատ Փայլակի Ալոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: