Այսօր: Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, 5 26-04, artik.shirak@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մարտի 2020 թվականի N 75-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ Ե. ՉԱՐԵՆՑ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՇԵՆՔ ԲՆԱԿԱՐԱՆ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԻԳՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲԱՑՎԱԾ ԴՌԱՆ, ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՌՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 27-րդ կետով և հաշվի առնելով <<ՍԵԴՐԱԿՄՈՒՐԱԴՅԱՆ>> անհատականձեռնարկության (ՀՀՔՆպետականլիցենզիա 16072) 16 փետրվարի 2020թվականինտրվածտեխնիկականեզրակացությունը, ՏիգրանՄինասիՄինասյանի լիազորվածանձՀովհաննեսԳրիգորիՄինասյանի(ծնված 17հունիսի 1985թվականին, նույնականացման քարտ 003942331 տրված 10 մարտի 2015 թվականին 005-ի կողմից) 26 փետրվարի 2020թվականի N 449 դիմումն ու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման <<01>> ապրիլիի 2015թվականի N01042015-08-0021 վկայականը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ` 

    1.Արթիկ համայնքի Ե. Չարենց Փողոց 4 շենք, 16 բնակարան հասցեում գտնվող քաղաքացի Տիգրան Մինասի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող 08-002-0044-0005-004-003 ծածկագրով բնակարանում թվով՝ 1/մեկ/ ինքնակամ բացված դուռը, թվով՝ 3/երեք/ ինքնակամ ձևափոխված պատուհանները և թվով 1/մեկ/ ինքնակամ ձևափոխված դուռը ճանաչել օրինական:

   2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ  վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Ձևափոխումները արված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտի իրավունք:

   3.Սահմանել, որ սեփականատերը

    ա) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125  հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի  թիվ   912-Ն որոշման 32-րդ կետի <<բ>> ենթակետով սահմանված  5500 (հինգ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

    բ) իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման հետ  կապված  վճարներն  ու  տուրքերը:

   4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող  օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner