16.05.24
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
|
Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները։ Բնակիչները համայնքի ղեկավարին են դիմել բնակարանային, աշխատանքային, դրամական աջակցության տրամադրման և անձնական խնդիրներով: Համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիներին` վստահեցնելով, որ լիազորությունների շրջանակում կաջակցի նրանց։ Մի շարք հարցերի տեղում պարզաբանումներ են տրվել, որոշ խնդիրների լուծման համար ոլորտային պատասխանատուները ստացել են հանձնարարականներ։
|
|
15.05.24
Արթիկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի հրավեր
|
❗Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 85-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 107-րդ կետի 3-րդ ենթակետով` 2024 թվականի մայիսի 22-ին` ժամը 15:00-ին, Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք.Արթիկ, Ազատության հրապարակ 1) հրավիրվում է Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
|
|
15.05.24
Մայիսի 15-ին Արթիկ քաղաքում ծառատունկ է կատարվել
|
🌳Այսօր` մայիսի 15-ին, Արթիկի համայնքապետարանն Արթիկ քաղաքում կատարել է ծառատունկ։ Բաղրամյան փողոցում տնկվել են 52 արծաթափայլ եղևնիներ։ Ծառատունկը կրելու է շարունակական բնույթ։ 🌳Բնակչությանը հորդորում ենք խնամքով վերաբերվել ծառերին, չվնասել` խուսափելու համար օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից։
|
|
14.05.24
Մայիսի 14-ին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը
|
✅️Այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը մասնակցել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը` մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։✔️Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025 թվականի հայտերին։ Ըստ այդմ, 2025 թվականի համար մարզի համայնքների կողմից ներկայացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 40 սուբվենցիոն ծրագրային հայտեր` 180 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 12 մլրդ դրամ է, Կառավարության համամասնությունը` 6,5 մլրդ դրամ։ Գյումրին ներկայացրել է` 6, Ախուրյանը` 8, ...
Մանրամասն |
|
11.05.24
Քրիստինե Թորոսյանը ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունում գրավել է երկրորդ տեղը
|
Մայիսի 4-ից 10-ը Երևանում կայացել է ՀՀ բռնցքամարտի պատանիների առաջնությունը։ Մրցաշարին մասնակցել են նաև <<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի բռնցքամարտիկները։ Մեր սաներից Քրիստինե Թորոսյանը գրավել է երկրորդ տեղը` արժանանալով մեդալի և պատվոգրի։
|
|
09.05.24
Հարգանքի տուրքի մատուցում և ծաղիկների խոնարհում մայիսի 9-ին Արթիկ համայնքում
|
2024 թվականի մայիսի 9-ին` Հաղթանակի և Խաղաղության օրը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմը համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի գլխավորությամբ, զինվորականները, ուժային կառույցների ղեկավարները, համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշապատին, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակի հուշախաչքարին, Արցախյան քառասունչորսօրյա պատերազմում զոհվածների հուշահամալիրին, Արթիկի քաղաքային պանթեոնում։ Հարգանքի տուրքի մատուցման և ծաղկեդրման արարողությունից հետո Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում` <<Հայու տեսակը` Դուշման Վարդան, արիական ոգի>> խորագիրով` նվիրված Հաղթանակի և Խաղաղության օրվան:
|
|
07.05.24
Դրվագներ` <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում >> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից
|
🚜<< Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>> ՀՈԱԿ-ի առօրյա աշխատանքից` ✔️գյուղամիջյան առուների մաքրում Անուշավան գյուղում, ✔️կոյուղագծի կառուցում Նահապետավան գյուղի մանկապարտեզի համար, ✔️ջրագծերի վերանորոգում, հարակից դետալների նորերով փոխարինում Արևշատ գյուղում, ✔️գիշերային լուսավորության ցանցի նորոգում և լապտերների փոխարինում Արևշատ գյուղում։ Աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կատարվելու են ինչպես Արթիկ քաղաքում, այնպես էլ համայնքի բոլոր գյուղերում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |