Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 186
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մայիսի 2022 թվականի N 89-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐ` ՍԱՐԱԼԱՆՋ) ՔԱՂԱՔԱՑԻ ՄԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Մարինե Սահակյանը, իր դիմումով ընդունել է ինքնակամ կառուցված բնակելի տան և բնակելի օժանդակ շինությունների և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.     Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը համարված /բնակավայր` Սարալանջ/ 124.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 153.54 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի օժանդակ շինությունները (հետագայում՝ շինություն)և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-102-0012-0020 կադաստրային ծածկագրով հողատարածքում գտնվող 0.0998հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ մարզ Շիրակ, Արթիկ համայնք, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, թիվ 30 բնակելի տուն, վկայական` N 11052022-08-0032),ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով 838 240 (ութ հարյուրերեսունութ հազար երկու հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության  դրամվաճառքի գնով օտարել կառուցապատողին, քաղաքացի` Մարինե Սահակյանին (բնակության հասցե` մարզ Շիրակ, գյուղ Սարալանջ, 1-ին փողոց, թիվ 30 բնակելի տուն

2.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյանին.

1)     Որոշման 1-ին կետում նշվածվաճառքի ընդհանուր գնինհավելելտվյալ գույքային միավորինկատմամբմինչևօտարումըհամայնքիանվամբգույքայինիրավունքներիպետականգրանցմանհամարիրականացվածվճարները` վճարմանանդորրագրերիհիմանվրա:

2)    Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող   օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner