Հիմք ընդունելով Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայարփի Բիչախչյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով,Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 65-Ա որոշման հավելվածով հաստատված, Արթիկի գեղագիտական դաստիարակության կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել պատանի քիմիկ խմբակավարի հաստիք՝ 0,5 դրույք:
2. Աշխատավարձը սահմանել մեկ դրույքի համար 89103 /ութսունինը հազար հարյուր երեք/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝ |