Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Կամո փողոց 37/1 հասցեում գտնվող 0,05455հա մակերեսով հողատարածքը` /կադաստրային ծածկագիր 08-002-0121-0004/ բնակելի տուն կառուցելու համար:
2.Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 528 դրամ: |