Արթիկ համայնքի ղեկավարի 2021թվականի օգոստոսի 12-ի թիվ 217-Ա որոշմամբ, Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 16/3 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում Տաթևիկ Թորոսի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված 5,5քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական՝ N 18082021-08-0043/: Գնման նախապատվության իրավունքով ընդհանուր 5,5 քմ մակերեսով առևտրի տաղավարը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,00186հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձՏաթևիկ Թորոսի Վարդանյանին:
Արթիկ համայնքի ղեկավարը ինքնակամ կառուցված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ուղղակի վաճառքով Տաթևիկ Թորոսի Վարդանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցման:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 16/3 հասցեում ինքնակամ կառուցված ընդհանուր 5,5քմ մակերեսով առևտրի տաղավարը և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,00186հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Տաթևիկ Թորոսի Վարդանյանին օտարելու Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Հողատարածքի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 1քմ-ի համար 4442 դրամ, իսկ ինքնակամ շինության 17721 դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |