|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 նոյեմբերի 2019 թվականի N 53-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ <<ԿԼՈՐԻԿ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 12,4987 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 104 ՀԱՍՑԵՈՒՄ ԼՔՎԱԾ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Արթիկ համայնքի <<Կլորիկ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տնօրեն՝ Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը դիմում է ներկայացնել շինաքարի արտադրությունը ընդլայնելու նպատակով 12,4987 հա մակերեսով հողատարածքը, լքված հանքերի տարածքից վարձակալությամբ տրամադրելու մասին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշման 44-րդ կետի ը ենթակետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
|
ՈՐՈՇՈՒՄ է՝
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից, <<Կլորիկ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել Տուֆագործների փողոց 104 հասցեում, 08-002-0251-0118 կադաստրային ծածկագրով (սեփականության վկայական N 23102019-08-0018 ) գտնվող 12,4987հա մակերեսով լքված հանքի տարածքը 50 տարի ժամկետով շինաքարի արտադրություն կազմակերպելու համար:
|
2. Սահմանել վարձակալական վճար տարեկան 1,0 հա–ի համար 31680 (երեսունվեց հազար վեց հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ |
Կողմ -10 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԱԳՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|