Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 50-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱԿՈԲՅԱՆ 32/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ 49,57 ՔՄ. ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Հակոբյան փողոց թիվ 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից  49,57քմ. մակերեսով առանձնացվող տարածքը  5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով, մասնագիտական ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրել Արթիկ համայնքի բնակիչ Վլադիմիր Գրիգորյանին:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին                                                 

           ՈՐՈՇՈՒՄ  Է՝

1.     Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականությունը հանդիսացող Հակոբյան փողոց թիվ 32/6 հասցեում գտնվող գրասենյակային շինությունից 49,57քմ. մակերեսով առանձնացվող տարածքը  /սեփականության վկայական 2540942 տրված 26 հոկտեմբերի 2011թվական/ 5 տարի ժամկետով վարձակալության իրավունքով Վլադիմիր Գրիգորյանին տրամադրելու առաջարկությանը:

2.    Սույն որոշման 1-ին կետում նշված գրասենյակային շինության վարձակալության  տարեկան վարձավճարի չափ սահմանել՝ 50000 (հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner