Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

30 ապրիլի 2021 թվականի N 11

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 30. 04. 2021 թ. կայացած հանրային քննարկում

Արձանագրություն թիվ 1

 

 ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 30. 04. 2021 թ. կայացած հանրային քննարկման

                 30.04.2021թ.                                                             ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի ապրիլի 30-ին ժամը 11:30-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրերի արևելյան՝ 08-002-0251 կադաստրային թաղամասում  քարի արդյունահանման նպատակով  <<Կլորիկ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրման նպատակով    հանրային քննարկում:

 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը,  Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալ Ժ. Վարագյանը, <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամներ՝ Ա. Նիկողոսյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Չոփիկյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ,  համայնքի բնակիչներ:

 

Նիստը վարում էր Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը. <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրենը Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հանքերում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ վերոնշյալ տարածքներում նախկինում <<Արթիկ Տուֆ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվել է քարի արդյունահանություն, սակայն ընկերության սնանկացումից հետո քարի արդյունահանումը դադարել է: Այժմ այդ տարածքները վերադարձվել են համայնքին, և օրենքով սահմանված կարգով այսօր իրականացվում են հանրային լսումներ՝ վերոհիշատակյալ հանքատարածքները <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից  կրկին վերաշահագործման թույլտվություն ստանալու համար: Ա. Գրիգորյանը նշեց, նախկինում այս հարցի շուրջ 2 հանրային քննարկում արդեն իսկ կազմակերպվել է, սակայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի կողմից չեղարկվել է <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծրագիրը՝ պատճառաբանությամբ, որ նշված  հանքավայրերը մոտ է գտնվում ՀՀՇՄ նախարարության ԲԾԻԳ-ի կողմից <<Արթիկ քաղաքաի փակ քարհանքերի և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրով իրականացվող 40 հա ռեկուլտիվացիոն  տարածքին:  

 

Ելույթ ունեցան.

 

Արթիկի համայնքապետարանի Քաղաքաշինության, հողօգտագործման, կոմունալ բաժնի պետի ժ/պ Գ. Քարտաշյանը, նշելով, որ նախկինում <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից քարի արդյունահանման նպատակով ներկայացված հայտը 5-րդ կարգի գործունեություն է համարվում, քանի որ քարի արդյունահանման համար պայթյուն չի նախատեսվում: Շահոգործման ենթակա տարածքը հարում էր ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող <<Արթիկ քաղաքաի փակ քարհանքերի և ջրհեղեղների կառավարում>>  ծրագրի տարածքին: Նախկինում կազմակերպված հանրային քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ օրենքով պահանջում է  այս երկու տարածքների միջև պահպանել 50 մ սանիտարական գոտի, ինչը  5-րդ կարգի գործունեության համար բավարար է: Հայտում խմբագրվել են շահագործման նպատակով առանձնացված տարածքների սահմանները՝ կրկին դնելով ծրագիրը հանրության դատին:

Համայնքի ավագանու անդամ Ա. Նիկողոսյանը, նշեց, որ ինքը, որպես համայնքի ավագանու անդամ,  կողմ է հանքավայրերի վարձակալությամբ տրամադրմանը  ոչ միայն համայնքի բյուջե ակնկալվող դրամական հոսքի, այլև նրա համար, որ քարի՝ որպես շինանյութի դիֆիցիտ կա Հանրապետությունում, չհաշված քարի՝ որպես շինանյութի բարձր շուկայական գինը:  Արթիկի տուֆքարի արդյունահանմամբ   մենք կսաստենք այս դեֆիցիտը:

Ա. Գրիգորյանը ներկաներին խնդրեց հարցերի միջոցով ակտիվ  մասնակցել քննարկմաը: Նա նշեց, որ   հանքերի շահագործումով կստեղծվի նոր աշխատատեղեր, ընկերությունը կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Սակայն հավելեց, որ  հանքերի շահագործումն այնպես պիտի իրականացվի, որ հարևանությամբ գտնվող 40 հա լքված քարհանքերի ռեկուլտիվացիայի բնապահպանական ծրագրին չխանգարի: Այս ամենը պետք է  կազմակերպվի և իրականացվի միայն օրենքով նախատեսվող ներմերին համապատասխան:

 

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

 

 

<<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանն ասաց, որ հանքերի շահագործումից հետո իրենք պատրաստ են ծառատունկ իրականացնել սանիտարական գոտում: Եթե օրենքով թույլատրվում է 50 մ սանիտարական գոտի պահպանել երկու տարածքների միջև, ապա իրենց ընկերությունը պատրաստ է 100 մ սանիտարական գոտի պահպանել՝ կարևորելով և ընդառաջելով  ԲԾԻԳ-ի ծրագրին:

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը.

Համայնքի բնակիչներից հարցրեցին, արդյոք ջրցան մեքենա աշխատելու է քարի արդյունահանման ժամանակ:   

<<Կլորիկ >> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը նշեց, որ ջրցան մեքենայի  առկայությունը քարի արդյունահանման ընթացքում պարտադիր է,  և առանց դրա լիցենզիա չի տրամադրվում ընկերությանը:

Ա. Գրիգորյանը ներկաներին խնդրեց հարցերի միջոցով ակտիվորեն մասնակցել քննարկմաը: Նա հավելեց, որ  հանքերի շահագործումով կստեղծվի նոր աշխատատեղեր, ինչը պակաս կարևոր չէ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

 

 

 

Քննարկման արդյունքում տրվում է նախնական համաձայնություն Արթիկի տուֆի հանքավայրի արևելյան՝ 08-002-0251 կադաստրային թաղամասում  քարի արդյունահանման նպատակով  <<Կլորիկ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրման նպատակով:

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/6dp1ig754Aw  հղումով 



Կից փաստաթղթեր՝
(1.29 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner