Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 19-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 19-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ <<ԱՐԴՇԻՆԲԱՆԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Արթիկ համայնքի ղեկվարին է դիմել <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ Մ. Թորոսյանը, ընկերությանը սեփականությանիրավունքովպատկանող բնակարանի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,02000 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարելունպատակով:Արթիկ համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ համայնքի  Աղաքարյան փողոց 2-րդ նրբանցք 25 շենք, 1 բնակարանի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,02000 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը:

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ կետերով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման  6-րդ, 9-րդ կետերովև հիմք ընդունելով <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցմանթիվ 30072020-08-0040 վկայականըտրված 30 հուլիսի 2020թվականին և <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված անձ Մ. Թորոսյանի  2021թվականի փետրվարի  15-ի  թիվ 297 դիմումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

                                                                                                       ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  Աղաքարյան փողոց 2-րդ նրբանցք 25 շենք, 1 բնակարանի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,02000 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2.Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 2887,5 դրամ՝ 577500 (հինգ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր դրամ) Հայստանի Հանրապետության դրամ ընդհանուր արժեքով:

3.Պարտավորեցնել <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերությանը համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել <<Արդշինբանկ>> փակ բաժնետիրական ընկերությա հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner