Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2020 թվականի N 11

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄԱՆՎԵԼ ԼՈՒԿԱՇԻ ԵՐԻՑՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՆԱԿԱՆ (ՊԱՏՐՈՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանս, ուսումնասիրելով համայնքի բնակիչ Դավիթ Մանվելի Երիցյանի դիմումն իր հոր՝ Մանվել Լուկաշի Երիցյանի նկատմամբ օգնական(պատրոն) նշանակելու մասին.

ՊԱՐԶԵՑԻ՝

Համայնքի բնակիչ Մանվել Լուկաշի Երիցյանը /ծնված՝ 1965թ. դեկտեմբերի 13-ի/ հանդիսանում է առաջին խմբի հաշմանդամ և իր իր որդու՝ Դավիթ Երիցյանի հետ համատեղ բնակվում  է քաղաք Արթիկ, Գայի փողոց տուն 14 հասցեում: Արթիկի քաղաքապետի 2014 հունվարի 22-ի թվականի N 27-Ա որոշմամբ նրա նկատմամբ սահմանվել է պատրոնաժ և պատրոն (օգնական) է նշանակվել կինը՝ Մարո Ֆրոբելի Երիցյանը: Սակայն նրա կինը ևս հիվանդ է և ստանում է մշտական ստացիոնար բուժում: Ուստի հիվանդության պատճառով նա նույնպես չի կարող լիարժեք իրականացնել իր օգնականի պարտականությունները: Մանվել Երիցյանը տվել է գրավոր համաձայնություն, որ իր նկատմամբ պատրոն (օգնական) նշանակվի որդին՝ Դավիթ Երիցյանը: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մանվել Լուկաշի Երիցյանը հանդիսանում է առաջին խմբի հաշմանդամ և իր կուրության պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, պաշտպանել իր իրավունքներն ու պարտականությունները և ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 3-րդ բաժնի 14-րդ մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովի  դրական  եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1. Մանվել Լուկաշի Երիցյանի նկատմամբ սահմանել պատրոնաժ:

2. Oգնական (պատրոն) նշանակել նրա որդուն՝ Դավիթ Մանվելի Երիցյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner