Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 349-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 349-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԻԼՎԱՐԴ ԵՐՋԱՆԻԿԻ ՅԱՂԱՆՑՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով համայնքի բնակիչ Սիլվարդ Երջանիկի Յաղանցյանի 19.11.2020 թվականի թիվ 2273 դիմումն իր որդու՝ Հենրիկ Սարգսի Յաղանցյանի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին.

ՊԱՐԶԵՑԻ

      Արթիկ համայնքի բնակչուհի Սիլվարդ Երջանիկի Յաղանցյանի (անձնագիր՝AN 0613166, տրված  028-ի կողմից 13.08.2013թվականին, հասցե՝ ք. Արթիկ, Ղուկասյան փ., տուն 23) որդին՝ Հենրիկ Սարգսի Յաղանցյանը (անձնագիր՝ AR0576467, տրված 028-ի կողմից, 01.02.2018թվականին) տառապում է <<Շիզոֆրենիա, պարանոիդձև, էպիզոդիկկայունդեֆակտովF-20,02>>: 2013 թվականից Հենրիկ Յաղանցյանը համարվում է անժամկետ երկրորդ խմբի հաշմանդամ: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ3/0890/02/18 քաղաքացիական գործով  01.10.2020թվականի վճռի համաձայն Հենրիկ Սարգսի Յաղանցյանը ճանաչվել է անգործունակ: 

Սիլվարդ Երջանիկի Յաղանցյանը դիմել է Արթիկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովին խնդրանքով՝ իր որդու Հենրիկ Սարգսի Յաղանցյանի նկատմամբ իրեն նշանակել խնամակալ, որպեսզի վերջինս կարողանա հանդես գալ տղայի իրավունքներն ու շահերը պաշտպանող  անձ:

Ելնելով խնամարկյալի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության,ինչպես նաև վերջինիս անունից տարբեր գործարքներ կնքելու անհրաժեշտությունից  և ղեկավարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34, 36, և 37 հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով <<Խնամակալության և Հոգաբարձության մարմինների>> կանոնադրության 3-րդ բաժնի 13-րդ կետի 1-ին մասի ա/ կետով և հաշվի առնելով Արթիկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

  1. Անգործունակ Հենրիկ Սարգսի Յաղանցյանի (ծնված՝ 01.11.1976թվականին) նկատմամբ սահմանել անժամկետ խնամակալություն:
  2. Հենրիկ Սարգսի Յաղանցյանի նկատմամբ խնամակալ նշանակել իր մորը՝ Սիլվարդ Երջանիկի Յաղանցյանին (ծնված՝ 27.03.1952թվականին):

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner