Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 208
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

13 հուլիսի 2021 թվականի N 12

Արձանագրություն թիվ 2 ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում 08. 07. 2021 թ. կայացած հանրային քննարկման

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի հուլիսի 8-ին ժամը 11:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ Արթիկի հրաբխային տուֆի հանքավայրերի արևելյան՝ 08-002-0251 կադաստրային թաղամասում քարի արդյունահանման նպատակով  <<Կլորիկ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրման նպատակով   հանրային քննարկման 2-րդ փուլը: 

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը, ավագանու անդամներ  <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամներ՝ Ա. Նիկողոսյանը, Ո. Վարդանյանը,  Արթիկի համայնքապետարանի պատասխանատու բաժնի մասնագետներ,  համայնքի բնակիչներ: 

Նիստը վարում էրԱրթիկ համայնքի ղեկավարի խորհրդական Գ. Փթուկյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը. <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրենn Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հրաբխային տուֆի հանքավայրերի արևելյան թաղամասում գտնվող  հանքերում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, որ վերոնշյալ տարածքը մոտ է գտնվում ՀՀՇՄ նախարարության ԲԾԻԳ-ի կողմից <<Արթիկ քաղաքաի փակ քարհանքերի և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրով իրականացվող 40 հա ռեկուլտիվացիոն  տարածքին: Նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով այսօր անցկացվում են  հանրային քննարկումների 2-րդ փուլը:  Նա խնդրեց մասնակիցներին ակտիվ լինել և բարձրացնել հուզող բոլոր հարցերը: 

Ելույթ ունեցան. 

1.     <<Կլորիկ>> ՍՊԸ-ի բնապահպանական մասնագետ Զարուհի Զուռնաչյանը, ով ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը՝  ծրագրի նախնական գնահատման հայտի տեխնիկական առաջադրանքի նախագիծը: Նա ներկայացրեց   ծրագրով  նախատեսած գործունեությունը.  շուրջ 14 հա հանքավայրի տարածքում 20 տարի ժամկետով իրականացնել տուֆ քարի արդյունահանություն՝ տարեկան շուրջ  50 000 խ/մ ծավալով:  Նա ներկայացրեց շրջակա միջավայիր վրա՝ նախատեսվող գործունեությամբ ազդեցության մեղմման միջոցառումները:  Փոշու արտանետումները  քչացնելու համար կազմակերպությունը օգտագործելու է ջրցան մեքենա: Հաշվի առնելով հանգստյան գոտու հարևանությունը հանքավայրի տարածքից՝ օրենքով նախատեսված 50 մետր սանիտարապաշտպանիչ գոտու փոխարեն ընկերությունը կպահմանի 100 մետր հեռավորության: Նաև սանիտարապաշտպան գոտու եզրագծով երկշերտ ծառատունկ է նախատեսված: Նախնական գնահատման հայտը ներկայացվել է ՇՄ փորձաքննության կենտրոն, եղել են թերություններ, որոնք լրամշակվել են և ներկայացվել լիազոր մարմնին:

2.    ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանը  մասնակիցներին ներկայացրեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի նախնական 
գնահատման  փորձաքննության առարկան և իրավական հիմքերը: Նա նշեց, որ այս ծրագրով նախատեսվող գործունեությունը Ա կարգի գործունեություն է,  և օրենքով սահմանված կարգով այսօր կայանում է հանրային քննարկումներ 2-րդ փուլը:
 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը. 

1.    Արթիկի ավագանու անդամ Ո. Վարդանյանն ասաց, որ եթե Արթիկի համայնքապետարանը և ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչները հանրային առաջին լսումներին  տվել են իրենց նախնական համաձայնությունը, ապա իմաստ ունի արդյոք դրանից հետո  կազմակերպել 4 հանրային լսում: Այս ոլորտում անհրաժեշտ է իրականացնել   օրենսդրական փոփոխություններ, քանի որ  ավելորդ թղթատարությունն առաջացնում է ներդրողների համար ժամանակի իզուր վատնում և հիասթափություն: Անհրաժեշտ է ընթացակարգը հեշտացնել:   Բնապահպանության փորձագետ Զ. Զուռնաչյանը ասաց, որ օրենքի նախագիծ է մշակվում լիցենզիա տալու գործընթացը հեշտացնելու համար:

2.    Համայնքի բնակիչ Ա. Ռափյանը հարցրեց, թե օրենքով նախատեսված    ընթացակարգով երբ կտրվի <<Կլորիկ>> ՍՊԸ-ին լիցենզիա: Համայնքում և ընդհանրապես հանրապետությունում չանապարհաշինարարական աշխատանքներ են ընթանում, իսկ տուֆ քարի դիֆիցիտն օրեցօր աճում է, այս համատեքստում  հնարավոր չէ արդյոք ավելի արագացնել թույլտվության գործընթացը՝ այդ դեֆիցիտը մեղմելու նպատակով: ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանը  ներկայացրեց, որ երբ հանրային քննարկման  հաշվետվություն է ներկայացվում կենտրոն, օրենքով սահմանված ժամկետը 60  աշխատանքային օր է, դրանից հետո մյուս հանրային քննարկումն է իրականացվում: Ա Ռափյանը հարցրեց, ավելի սեղմ ժամկետներում՝ 15-20 օրում հնարավոր չէ իրականացնել:  Մ Ավետիսյանը ներկայացրեց, որ ընթացակարգում այլ  կառույցներ էլ են ներգրավված:

3.   ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանը  հարցրեց ընկերության մասնագետին ճանապարհների վերաբերյալ: Զ. Զուռնաչյանը պատասխանեց, որ քանի որ հանքավայրը նախկինում շահագործված է եղել, ճանապարհները նույնպես առկա են:

4.    ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանի հաջորդ հարցը ջրին էր վերաբերում: Արտադրական հրապարակում խմելու ջուրը և տեխնիկական ջուրը ինչ պայմաններով է մատակարարվելու՝ ի նկատի ունենալով արդյոք հանքարդյունահանման համար օգտագործվող ջուրը համայնքաի ջրամատակարարման վրա բացասական ազդեցություն  ունենալու է:  Զ. Զուռնաչյանը պատասխանեց, որ կողքով անցնում է <<Արթիկ ջուրը>>, իսկ համայնքի համար մատակարարվող խմելու ջուրն առանձին խողովակներով է գալիս:

5.   ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Մ. Ավետիսյանի երրորդ հարցը, որը բարձրացրել էր նաև Շիրակի մարզպետարանի կողմից, բնապահպանական ինչ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու: Բնապահպանության փորձագետ Զ. Զուռնաչյանը նշեց, որ իրենց վերոնշյալ բոլոր միջոցառումներն՝ այն է երկշերտ ծառատունկը սանիտարական գոտու երկայնքով, հավելյալ ջրցան  մեքենաների օգտագործումը շոգ  և չոր եղանակին՝ դրանք բոլորը հավելյալ բնապահպանական միջոցառումներ են: Եթե Շիրակի մարզպետարանի մասնագետները ունեն  կոնկրետ առաջարկներ, ընկերությունը կլսի և կիրականացնի այդ միջոցառումները:

6.   Գ. Փթուկյանը հարցրեց, քանի ծառ է տնկվելու այդ գոտում: Զ. Զուռնաչյաը պատասխանեց, որ հստակ թիվ կարող են  ասել  սանիտարապաշտպանիչ գոտու պարագիծը հաշվելուց հետո: Դա կլինի 3-րդ հանրային քննարկման ժամանակ:

Գ. Փթուկյանը, ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները, շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ներկա գտնվելու համար, իսկ ծրագրի նախագծող կազմակերպությանը՝  հետագա հաջողություններ:

Տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/j1xUtAZ6XNU  հղումով

 



Կից փաստաթղթեր՝
(2.19 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner