Հաշվի առնելով, որ Արթիկ համայնքի Գարեգին Նժդեհի փողոց 1/5 հասցեում գտնվող խանութը կառուցվել է Կարեն Լևիկի Ստեփանյանի կողմից և նկատի ունենալով, որ Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհի փողոց 1/5 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի IV-րդ բաժնի 33-րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0138- կադաստրայինծածկագրով 0,000573 համակերեսովհողամասինևամրակայված խանութինտրամադրելՀայաստանիՀանրապետությունՇիրակիմարզ, Արթիկհամայնք, Գարեգին Նժդեհի փողոց 1/5հասցեն:
2.Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհի փողոց 1/5 հասցեում գտնվող 0,000573 հա ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված 0,000571հա մակերեսով խանութ գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարել համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասինկատմամբսեփականությանիրավունքիգրանցումիցհետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Կարեն Լևիկի Ստեփանյանին /անձնագիր AM 0578471, տրված 23դեկտեմբեր 2011թվականին/:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան երկամսյա ժամկետում: