Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով,Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 65-Ա որոշման հավելվածով հաստատված, Արթիկի թիվ 2 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ավելացնել ֆիզհրահանգիչի հաստիք 0,75 դրույք:
2. Աշխատավարձը սահմանել մեկ դրույքի համար 100000 /մեկ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝ |