Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

 Եկամտային մասում

  1) <<Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ>> տողում գրված <<5396800 հինգ միլիոն երեք հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<5474300>> թվով և բառերով:

2) <<Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ>> տողում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<23790000 քսաներեք միլիոն յոթ հարյուր իննսուն հազար>> թվով և բառերով:

Ծախսային մասում

1) Աղբահանում բաժնի

ա/  <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<41652000 քառասունմեկ միլիոն վեց հարյուր հիսուներկու հազար>> թիվը և բառերը փոխարինել <<36232000 երեսունվեց միլիոն երկու հարյուր երեսուներկու>> թվով և բառերով;

բ/<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառը փոխարինել <<150000 մեկ հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

գ/ <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>>  (5129) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<875000 ութ հարյուր յոթանասունհինգ հազար>> թվով և բառերով:

2) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի 

ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<5080600 հինգ միլիոն ութանասուն հազար վեց հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<5024300 հինգ միլիոն քսանչորս հազար երեք հարյուր>> թվով և բառերով:

բ/ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել  <<134000 մեկ հարյուր երեսունչորս հազար>> թվով և բառերով:

 

3) Փողոցների լուսավորում բաժնի <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<1800000 մեկ միլիոն ութ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2572000 երկու միլիոն հինգ հարյուր յոթանասուներկու հազար>> թվով և բառերով:

4) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 

ա/ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112) հոդվածում գրված <<150000 մեկ հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել  <<8150000 ութ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

բ/ <<Վարչական սարքավորումներ>>  (5122) հոդվածում գրված  <<2000000 երկու միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<440000 չորս հարյուր քառասուն հազար>> թվով և բառերով:

գ/ <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>>  (5129) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով:

դ/ <<Ոչ նյութական հիմնական միջոցներ>> (5132) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<560000 հինգ հարյուր վաթսուն հազար>> թվով և բառերով:

5) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<73918900 յոթանասուներեք միլիոն ինը հարյուր տասնութ հազար ինը հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<93331700 իննսուներեք միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր>> թվով և բառերով:

6) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<875000 ութ հարյուր յոթանասունհինգ հազար>> դրամ հատկացնել  համայնքի ֆոնդային բյուջե:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 10 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner