Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՆՈՒՅՆ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱԳՆԻ ՓԻԼՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Վահագնի Փիլոյանի 2024 թվականի հունվարի 30-ի թիվ 635 դիմումը: Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող 08-014-0026-0029 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,17745 հա, որը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անուշավանի գյուղապետի 2004 թվականի նոյեմբերի 1-ի N 20 որոշմամբ Արթուր Վահագնի Փիլոյանին հատկացված հողամասն է: Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը,և Արթուր Վահագնի Փիլոյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով և 22.1-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ, 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 53-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի դեկտեմբերի 29-ի հաշվառման(չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը(ծածկագիր՝ 2023NERG8G)

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անուշավան գյուղում գտնվող, Արթուր Վահագնի Փիլոյանին(ծնված 1965 թվականի սեպտեմբերի 6-ին) պատկանող անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 13-րդ փողոց 47 բնակելի տուն: 2.Վերականգնել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնք գյուղ Անուշավան 13-րդ փողոց 47 բնակելի տուն հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արթուր Վահագնի Փիլոյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,17745 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,17745 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 3. Հողատարածքում ինքնակամ կառուցված 16,54քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2,18քմ արտաքին մակերեսով զուգարանը, 16,54քմ արտաքին մակերեսով նկուղը, 22,67քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 5,71քմ արտաքին մակերեսով նկուղը և 93,59քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական: 4.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք 5.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 101943(հարյուր մեկ հազար ինը հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ շինության օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 6.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Վահագնի Փիլոյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՍԵՐԳԵՅ ԱԼԵՔՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝047f4a64-2837-4b6d-b15f-36b7aa2c0c67



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner