Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 447-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2022 թվականի N 447-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 85-Ա ՈՐՈՇԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ  մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հունիսի 7-ի թիվ 116-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի  ղեկավարի  2021թվականի հոկտեմբերի  26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,18449 հեկտար հողամասի նկատմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 85-Ա  որոշան նախաբանի 3-րդ տողում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 8-րդ և 12-րդ» արտահայտությունից հետո ավելացնեկ «16-րդ» թիվը և տառերը:

2.    Որոշման մեջ որպես 1-ին կետ ավելացնել հետևյալը.  «1. Արթիկ շրջանային խորհրդի գործկոմի 1995թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ  քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանին վաճառված ավտոտնակների և տարածքի ցանկապատի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-079-0023-0002 կադաստրային ծածկագրով 0,18449 հեկտար հողամասի  նկատմամբ վերականգնել Ազատ Երջանիկի Չոբանյանի անհատույց օգտագործման իրավունքը»:

3.    Որոշման «1.»կետը փոխել  «2.», «2.»  կետը՝ «3.», «3.»կետը՝ «4.»,  «4.» կետը՝  «5.», «5.» կետը փոխել «6.»:

4.    Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Ազատ Երջանիկի Չոբանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:                         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner