Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արայիկ Հրաչի Հարությունյանի(ծնված 24 մայիսի 1959 թվական) 22 սեպտեմբերի 2021 թվականի թիվ 2365 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արթիկ քաղաքի Սպանդարյան 17, Սպանդարյան 17ա հասցեում 08-002-0125-0029 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0.0600հա, որից 0,0300հա մակերեսով հողամասը Արայիկ Հրաչի Հարությունյանիըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է: Ըստ օրենքի ժառանգության իրավունքով ձեռք բերած հողամասին կից օգտագործվող 0,0300հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 25 մարտի 2021 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 519/ և Արայիկ Հրաչի Հարությունյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի 07 մայիսի 2021 թվականի <<Արթիկ համայնքի Սպանդարյան փողոց 17/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արայիկ Հրաչի Հարությունյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> N 115-Ա որոշումը:
2.Արթիկ համայնքի Սպանդարյան 17, Սպանդարյան 17 ա հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Սպանդարյան 17/1 հասցեն:
3.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան 17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արայիկ Հրաչի Հարությունյանիհողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0300հա մակերեսով հողամասին կից 0,0300հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0600հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ տնտեսության բաժնի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: