Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
Եկամտային մասում
1) Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով տողում գրված <<22710000 քսաներկու միլիոն յոթ հարյուր տաս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո>> թվով և բառերով:
2) Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով տողում գրված <<15419100 տասնհինգ միլիոն չորս հարյուր տասնինը հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<7827800 յոթ միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր>> թվով և բառերով:
3)<<Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ>> տողում գրված <<23790000 քսաներեք միլիոն յոթ հարյուր իննսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<24012000 քսանչորս միլիոն տասներկու հազար>> թվով և բառերով:
Ծախսային մասում
1) Ռազմական պաշտպանություն բաժնի
ա/<<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> (4639) հոդվածում գրված <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո>> թվով և բառերով:
բ/ <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<18859538,90 տասնութ միլիոն ութ հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա>> թիվը և բառերը փոխարինել <<19524538,90 տասնինը միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա>> թվով և բառերով:
3) Փողոցների լուսավորում բաժնի
ա/ <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112) հոդվածում գրված <<17640000 տասնյոթ միլիոն վեց հարյուր քառասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<16007800 տասնվեց միլիոն յոթ հազար ութ հարյուր>> թվով և բառերով:
բ/ <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<967200 ինը հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր>> թվով և բառերով:
գ/ <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին (4511) հոդվածում գրված <<600000 վեց հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<50000 հիսուն հազար>> թվով և բառերով:
4) Այլ մշակութային կազմակերպություններ բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<530000 հինգ հարյուր երեսուն հազար>> թվով և բառերով:
5) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<1200000 մեկ միլիոն երկու հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<500000 հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
6) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4252) հոդվածում գրված <<1885000 մեկ միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2055000 երկու միլիոն հիսունհինգ հազար>> թվով և բառերով:
7) Նախադպրոցական կրթություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<133376000 մեկ հարյուր երեսուներեք միլիոն երեք հարյուր յոթանասունվեց հազար>> թիվը և բառերը փոխարինել <<107734300 մեկ հարյուր յոթ միլիոն յոթ հարյուր երեսունչորս հազար երեք հարյուր>> թվով և բառերով: /<<Արթիկի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 5461700 (հինգ միլիոն չորս հարյուր վաթսունմեկ հազար յոթ հարյուր),<<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 6720000 (վեց միլիոն յոթ հարյուր քսան հազար), <<Արթիկի թիվ 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 7130000 (յոթ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար), <<Արթիկի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 6330000 (վեց միլիոն երեք հարյուր երեսուն հազար)/
8) Գյուղատնտեսություն բաժնի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<2150700 երկու միլիոն մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո>> թվով և բառով:
9) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի
ա/ <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4500000 չորս միլիոն հինգ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<4722000 չորս միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար>> թվով և բառերով:
բ/ <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<3950000 երեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել << 1991100 մեկ միլիոն ինը հարյուր իննսունմեկ հազար մեկ հարյուր>> թվով և բառերով:
|