Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 08-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 64-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Թիվ 64-Ա որոշմամբ հաստատված հավելված 1-ից հանել 6-րդ կետը.
2) Թիվ 64-Ա որոշմամբ հաստատված հավելված 2-ի
3)
ա. 9-րդ կետը հանել.
բ. 6-րդ կետը լրացնել
«
23.1
|
Գլխավոր մասնագետ(ՔԿԱԳ)
|
1
|
160.0
|
|
23.2
|
Առաջատար մասնագետ(ՔԿԱԳ)
|
1
|
133.0
|
|
» ենթակետերով.
2.Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի նոյեմբերի 17-ից՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի կողմից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում սույն որոշմամբ
պայմանավորված փոփոխությունները կատարելու մասին իրավական ակտն ընդունելուց հետո։