Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 214
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 408-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 դեկտեմբերի 2019 թվականի N 408-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 09 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ N 317-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՎԱԾ 0,01436 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետությանօրենքի 35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  Հայաստանի Հանրապետությանկառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքի սեփականությունը  հանդիսացող hողամասերի տրամադրման կարգի>>  6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 2-րդ մասով և հիմք ընդունելով Արթիկ համայնքի ավագանու 27 նոյեմբերի 2019 թվականի թիվ 54-Ա որոշումը                                                   

                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 09 սեպտեմբերի 2019 թվականի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերից  Տուֆագործների փողոց 1/3 հասցեում գտնվող <<Նազարեթյան և Գործընկերներ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ հատկացված 0,01436 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով  վաճառելու մասին N 317-Ա որոշումը:
  2. Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 1/3 հասցեում գտնվող <<Նազարեթյան և Գործընկերներ>>սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գրասենյակին  (Հայաստանի Հանրապետություն պետական ռեգիստրի վկայական N 03 Ա 065213 տրված 12 օգոստոսի 2004 թվականին)  վարձակալական հիմունքներով հատկացված 0,01436 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքով օտարել <<Նազարեթյան  և  Գործընկերներ>> սահմանափակ  պատասխանատվությամբ  ընկերությանը:                                                                                                                                                                                                                                                           
  3. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ-ի համար 528 Հայաստանի Հանրապետության դրամ:
  4. Պարտավորեցնել <<Նազարեթյան  և  Գործընկերներ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝  համայնքապետարանի հետ կնքել հողի օտարման պայմանագիր, որի վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվին:

                                     


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner