Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 17-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 17-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ, ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ /ՆԱԽԿԻՆ ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ/ ԳՏՆՎՈՂ 0,45827ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 76-րդ հոդվածի 1-ին կետով, 94-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման  47-րդ, 49-րդ կետերով,63-րդ կետի բ ենթակետովև հիմք ընդունելով Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 26052020-08-0013 վկայականը տրված 08 փետրվարի 2021թվականին  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին                                                             

                                                                                                      ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 0,45827հա մակերեսով արոտավայրը /կադաստրային ծածկագիր 08-002-0258-0039/մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 3 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու առաջարկությանը:

2.Հողամասի վարձակալության վճարի մեկնարկային վարձավճարի չափ սահմանել՝ 1հա-ի համար 2750 Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Հողամասը հրապարակային սակարկությունների միջոցով վարձակալությամբ տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով համայնքի ղեկավարի գլխավորությամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner