Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ռազմական պաշտպանություն բաժնի
ա/<<Այլ ընթացիկ դրամաշնորհներ>> (4639) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1500000 մեկ միլիոն հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
բ/ <<Գրասենյակային նյութեր և հագուստ>> (4261) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով:
գ/ <<Առողջապահական և լաբորատոր նյութեր>> (4266) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<500000 հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
դ/ <<Կենցաղային և հանրային սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով:
ե/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<1000000 մեկ միլիոն>> թվով և բառերով:
զ/<<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<500000 հինգ հարյուր հազար>> թվով և բառերով:
2) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<41869680 քառասունմեկ միլիոն ութ հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ութսուն>> թիվը և բառերը փոխարինել <<36369680 երեսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ութսուն>> թվով և բառերով:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 10 անդամներ՝