|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2019 թվականի N 28-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ 130.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ «ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետոության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասովև հիմք ընդունելով Արթիկի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև 2005թվականի հոկտեմբերի 18-ին կնքված անշարժ գույքիանհատույցօգտագործման տրամադրման մասին պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Տալ համաձայնություն «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված (հիմք՝ վկայական թիվ 1272959, տրված կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2005թվականի նոյեմբերի 7-ի) Արթիկ համայնքի Շինարարների փողոց թիվ 7 հասցեում գտնվող մսուր մանկապարտեզի արևմտյան մասնաշենքի 130.0քմ մակերեսով տարածքը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ՝ ընտանիքների և երեխաների աջակցության կենտրոն օգտագործելու նպատակով: |
Կողմ -9 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|