Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 76-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի
ա. <<Պարտադիր վճարներ>> (4823) հոդվածում գրված <<700000 յոթ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<900000 ինը հարյուր հազար>> թվով և բառերով:
բ. <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<750000 յոթ հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<550000 հինգ հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի
ա.<<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<73709678 յոթանասուներեք միլիոն յոթ հարյուր ինը հազար վեց հարյուր յոթանասունութ>> թիվը և բառերը փոխարինել <<89339678 ութսունինը միլիոն երեք հարյուր երեսունինը հազար վեց հարյուր յոթանասունութ>> թվով և բառերով:
բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<6500000 վեց միլիոն հինգ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2730000 երկու միլիոն յոթ հարյուր երեսուն հազար >> թվով և բառերով:
3) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<67705000 վաթսունյոթ միլիոն յոթ հարյուր հինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<55845000 հիսունհինգ միլիոն ութ հարյուր քառասունհինգ հազար>> թվով և բառերով:
4) Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<11860000 տասնմեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար>> դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝