Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05 ՄԱՐՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 17-Ն ԵՎ 28 ԱՊՐԻԼԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 42-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻՑ, ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ /ՆԱԽԿԻՆ ՊԻՈՆԵՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ/ ԳՏՆՎՈՂ 0,45827ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ` ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 1-ին կետով, 77-րդ հոդվածի 1-ին մասով, 81-րդ հոդվածի 3-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 63-րդ կետի բ ենթակետովև հիմք ընդունելով Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08022021-08-0006 վկայականը տրված 08 փետրվարի 2021թվականին  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին 

                                                                 ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ավաագանու 05 մարտի 2021 թվականի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից, Տուֆագործների փողոցի աջակողմյան հատվածում /նախկին պիոներական ճամբար տանող ճանապարհի/ գտնվող 0,45827հա մակերեսով արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու և հողամասի վարձավճարի մեկնարկային չափ սահմանելու մասին>> թիվ 17-Ն և 28 ապրիլի 2021թվականի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից, տուֆագործների փողոցի աջակողմյան հատվածում /նախկին պիոներական ճամբար տանող ճանապարհի/ գտնվող 0,45827հա մակերեսով արոտավայրը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին>> թիվ 42-Ա որոշումները:

2.Համայնքի սեփականություն հանդիսացող հողերը մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով, վարձակալությամբ և (կամ) կառուցապատման իրավունքով  տրամադրելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ անհատական կազմով:

հանձնաժողովի նախագահ՝

Մխիթար Վարագյան -   Արթիկ համայնքի ղեկավար,

հանձնաժողովի անդամներ՝

Ռաֆիկ Ղուլիջօղլյան -   Արթիկ համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ),

Հարություն Հակոբյան - Արթիկ համայնքի ավագանու անդամ (համաձայնությամբ),

Արտակ Գրիգորյան -    Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, աճուրդավար

Գագիկ Քարտաշյան - Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, 

                                   հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ,

Գայանե Ռեհանյան - Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, 

                                         հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի առաջատար   

                                         մասնագետ- արձանագրող:

3.Տալ համաձայնություն  Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերից 0,45827հա մակերեսով արոտավայրը /կադաստրային ծածկագիր 08-002-0258-0039/ մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով (անասունների արածեցում) վարձակալությամբ տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման  տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի:

5.Մրցույթը անցկացնելու համար մրցութավար նշանակել մրցութային հանձնաժողովի անդամ,  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Արտակ Գրիգորյան, արձանագրող՝ մրցութային հանձնաժողովի անդամ,Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Գայանե Ռեհանյանին:

6. Մրցութային անձնաժողովին՝

    ա/ Մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, Հայաստանի Հանրապետության կառավարության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել հայտարարություն՝ սակարկությունների անցկացման տեղի, օրվա, ժամի, հողամասի գտնվելու վայրի, ծածկագիրի, վարձավճարի մեկնարկային չափի, մրցույթի քայլի, նախավճարի չափի, օգտագործման նպատակի, ինչպես նաև տվյալ հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին:

    բ/ Մրցույթը կազմակերպել՝ Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:       

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner