Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 20-Ա


Զեկ. ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 40/17 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Արթիկ համայնքի ղեկավարի 2021թ.փետրվարի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ, Արթիկ համայնքի Անկախության փողոց 40/17հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասումՎահագն Լավրենտի Թադևոսյան կողմից ինքնակամ կառուցված 0.40 քմ արտաքին մակերեսով սյուներգործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09032021-08-00/:
     Գնման նախապատվության իրավունքով ընդհանուր 0.40քմ մակերեսներով սյուները և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշ 0,00750 հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ Վահագն Լավրենտի Թադևոսյանին:

      Արթիկ համայնքի ղեկավարը ինքնակամ կառուցված շինությունը և  դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը ուղղակի վաճառքով Վահագն Լավրենտի Թադևոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունըներկայացրելէհամայնքիավագանուհամաձայնեցման:

        Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, 81-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)  փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին                                                          

                                                                                               ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության փողոց 40/17 հասցեում ինքնակամ կառուցված ընդհանուր 0.40քմ մակերեսներով սյուներըև դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ  0,00750 հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքի ձևով Վահագն Լավրենտի Թադևոսյանին օտարելու Արթիկ համայնքի ղեկավարի   առաջարկությանը:

2.Հողատարածքի  ուղղակի վաճառքով օտարման գին  հաստատել  տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 1քմ-ի համար  810  դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՔԱՐՏԱՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner