Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 183
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 75-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի      1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

Եկամտային մասում

1) <<Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ>> տողում գրված <<24012000 քսանչորս միլիոն տասներկու  հազար>> թիվը և բառերը փոխարինել <<24462000 քսանչորս միլիոն չորս հարյուր վաթսուներկու հազար>> թվով և բառերով: 

2) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<23164400 քսաներեք միլիոն մեկ հարյուր վաթսունչորս հազար չորս հարյուր>> թվով և բառերով: 

Ծախսայինմասում

 1) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի  <<Այլ նպաստներ բյուջեից>> (4729) հոդվածում գրված <<4722000 չորս միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<5172000 հինգ միլիոն մեկ հարյուր յոթանասուներկու հազար>> թվով և բառերով:

2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<19524538.90 տասնինը միլիոն հինգ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա >> թիվը և բառերը փոխարինել <<42688938.90 քառասուներկու միլիոն վեց հարյուր ութսունութ հազար ինը հարյուր երեսունութ դրամ իննսուն լումա>> թվով և բառերով:/Ասֆալտբետոնյա ծածկույթի վերանորոգում և պահպանում սուբվենցիոն ծրագիր/

3) Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի 

ա/ <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<4622300 չորս միլիոն վեց հարյուր քսաներկու հազար երեք հարյուր>> թիվը և բառերըը փոխարինել <<3288300 երեք միլիոն երկու հարյուր ութսունութ հազար երեք հարյուր>> թվով և բառերով:

բ/ <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112) հոդվածում գրված <<536000 հինգ հարյուր երեսունվեց հազար>> թիվը և բառերը փոխարինել  <<670000 վեց հարյուր յոթանասուն հազար>> թվով և բառերով:

գ/ <<Հատուկ նպատակային նյութեր>>  (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել  <<1200000  մեկ միլիոն երկու հարյուր  հազար>> թվով և բառերով:

4. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 

ա/<<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>>  (4819) հոդվածում գրված <<3655000 երեք միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել  <<6903000  վեց միլիոն ինը հարյուր  երեք հազար>> թվով և բառերով:

բ/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>>  (4239) հոդվածում գրված <<970000 ինը հարյուր  յոթանասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել  <<1060000 մեկ միլիոն վաթսուն հազար>> թվով և բառերով:
5.
 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<36369680 երեսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունինը հազար վեց հարյուր ութսուն>> թիվը և բառերը  փոխարինել <<33031680 երեսուներեք միլիոն երեսունմեկ հազար վեց հարյուր ութսուն>> թվով և բառերով: 

 

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 10 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner