Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 48
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 փետրվարի 2024 թվականի N 48

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի կողմից նախաձեռնած Արթիկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվության նախագծի հանրային քննարկման արձանագրություն

 

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 15:30-ին:

 Ներկա էին՝

Արթիկ համայնքի ղեկավար Ա.  Ոսկանյանը, համայնքի ղեկավարի  տեղակալներ Ա. Հարությունյանը,  Վ. Մակեյանը, Ա. Աջամօղլյանը,  Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա.Սուքիասյանը, ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետ Է. Յայլոյանը,  համայնքի ղեկավարի օգնական  Ս. Պետոյանը,  ավագանու անդամներ,   աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ, համայնքի վարչական ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:

Ընթացք.

Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանը ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկումների օրակարգը, խնդրեց հանրային քննարկումների ներկաներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել, հնչեցնել  հարցեր օրակարգի  նախագծի վերաբերյալ:

Ելույթունեցան՝

1.     ԱրթիկհամայնքիղեկավարԱ. Ոսկանյաննիրխոսքումասաց, որ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի  2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմվել է համայնքի ղեկավարին կից գործող համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և բյուջեի կառավարման գծով խորհրդակցական մարմնի և համայնքի աշխատակազմի կողմից իրականացված ոլորտային ծրագրերի մոնիթորինգի արդյունքում։

Արթիկ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ապահովելու, ինչպես նաև կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Արթիկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանով ներառված ծրագրերի մոնիթորինգի և գնահատման աշխատանքներին ներգրավվել են ավագանու անդամներ և շահագրգիռ այլ անձինք։

Մոնիթորինգի նպատակը ոլորտային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետները, որակը և ծավալները, դրանց տեխնիկական առաջադրանքների և նախահաշիվների պահանջներին համապատասխան  իրականացնելն է և ընթացքում բացահայտված շեղումները վերանայելը կամ, ավելի բարդ դեպքերում՝ ծրագրային փաստաթղթերը վերանայելու և դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ ՏԻՄ-երին առաջարկություններ ներկայացնելը։

                Մոնիթորինգը և գնահատումն  իրականացվել է  ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանով և մոնիթորինգի անձնագրով սահմանված ցուցանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրման, դրանց փաստացի արժեքները հաշվարկելու ելակետային ու թիրախային արժեքների հետ դրանք համեմատելու միջոցով։ Ցուցանիշների արժեքների շեղումները կամ դրանց պատճառները մեկնաբանված են  հաշվետվությունում: 

2. Նիստը վարողը խոսքը փոխանցեց Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Սուքիասյանին, ով  ներկայացրեց Արթիկ  համայնքի 2023 թվականի  տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունն  ընդհանուր գծերով և հիմնական ցուցանիշներով: 

Նա ներկայացրեց հետևյալ ցուցանիշները՝ 

2023 թվականին  Արթիկ համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերը՝

1.Արթիկ համայնքի` Արթիկ, Հառիճ, Արևշատ, Սարալնջ և Նահապետավան բնակավայրերի  ճանապարհների տուֆ քարով սալապատում,

Ծրագրի  ընդհանուր բյուջեն – 171.648.000 ՀՀ դրամ համայնքի  կողմից  ներդրվող մասնաբաժնի չափը /40%/ - 69.963.200 ՀՀ դրամ

2.Արթիկ  համայնքի Արթիկբնակավայրի  Իսահակյան թիվ 60 հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի և Լեռնակերտ բնակավայրերի մանկապարտեզի  շենքերի հիմնանորգում

 Ծրագրի  ընդհանուր բյուջեն –298.686.092ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /25%/ - 74.671.523 ՀՀ դրամ

3. ԱրթիկհամայնքիԱրթիկբնակավայրի  ԹամանյանփողոցիասֆալտապատումևՇիրակացիփողոցիմայթիկառուցում

Ծրագրի  ընդհանուր բյուջեն – 40.099.712  ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /55%/ - 22.054.842 ՀՀ դրամ

4. Արթիկ համայնքի Տուֆագործների փողոցի ասֆալտապատում և մայթերի կառուցում

Ծրագրի  ընդհանուր բյուջեն -76.164.176 ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /55%/ - 48.890.297 ՀՀ դրամ

5. Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի թվով 15 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում

(Սասունցի Դավթի 9, Սասունցի Դավթի 6, Անկախության 17, Տոնականյան 32, Տոնականյան 38, Տուֆագործներ 39-րդ /բ, Տուֆագործներ 39-րդ /գ, Աբովյան  22, Լմբատ 1-ին թաղ 45, Լմբատ 1-ին թաղ 3, Լմբատ 1-ին թաղ 5, Լմբատ 2-րդ թաղ 6, Լմբատ 2-րդ թաղ 6, Լմբատ 2-րդ թաղ 18, Լմբատ 2-րդ թաղ 34,  Լմբատ 2-րդ թաղ 35

 Այստեղ ՏԱՊ-ով ներառված է եղել 21 բազմաբնակարան շենքի տանիք, սակայն իրականացվել է 15 բազմաբնակարան շենքերի տանիքներ:

Ծրագրի  ընդհանուր բյուջեն –   120.883.283 ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /55%/ - 66.485.806 ՀՀ դրամ

6.Արթիկ համայնքի Նոր Կյանք և Սպանդարյան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում.

Ծրագրի  ընդհանուր բյուջեն –   111.658.100 ՀՀ դրամ: Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /35%/ - 39.080.335 ՀՀ դրամ

7.Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասերի կոյուղագծերի վերանորոգում

Համայնքիմիջոցներով իրականացված ծրագրի արժեք - 29.145.000 ՀՀ դրամ

Ծրագրեր, որոնք տեղափոխվել են 2024 թ.

1.      Արթիկ համայնքի թվով 6 բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում(Լեռնակերտ, Գեղանիստ, Հոռոմ, Մեծ-Մաթաշ, Փոքր-Մանթաշ և Հայրենյաց)

Ծրագրի ընդհանուր բյուջեն-178.185.960 ՀՀ դրամ: Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /40%/ - 71.274.384 ՀՀ դրամ

2.    Արթիկ  համայնքիՓանիկևՍարալանջգյուղերիմշակույթիտներիվերանորոգման աշխատանքների 2-րդ փուլ

Ծրագրի  ընդհանուր բյուջեն -126.116.450 ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /55%/ - 71.014.047 ՀՀ դրամ

3.    Արթիկ  համայնքի Արթիկ բնակավայրի կենտրոնական հրապարակի և հարակից  6 փողոցների բարեկարգում ` ասֆալտապատման միջոցով

Ծրագրի  ընդհանուր բյուջեն – 253.537.090 ՀՀ դրամ

Համայնքի  կողմից  ներդրվողմասնաբաժնիչափը /55%/ - 139.995.400 ՀՀ դրամ

4.    Արթիկ համայնքի Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցումը մեկնարկել է 2023 թվականին և դրանք լինելու են շարունակական,

5.     նույնը Արթիկ համայնքի Արթիկ  և Արևշատ բնակավայրերում մոդուլային մանկապարտեզների կառուցում ծրագրին է վերաբերում, այստեղ շինարարական աշխատանքները շարունակվելու են մինչև 2025 թվականի վերջը: 

ՏԱՊ-ում ներառված չեն եղել, սակայն իրականացվել են հետևյալ ծրագրերը՝

1.     10 կվտ/ժամ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում Արթիկ համայնքի <<Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>>  ՀՈԱԿ-ի տանիքին, որով  սնուցվելու է ՀՈԱԿ-ը,  Բաղրամյան և Անկախության փողոցների գիշերային լուսավորության հենասյուները,     արժեքը՝  3 390 000 ՀՀ դրամ:

2.    ՄԱԿ-ի գրասենյակի հետ իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Սարատակ գյուղում նորոգվել  և կահավորվել է գրադարանի շենքը, ծրագրի արժեքը՝ 10 մլն ՀՀ դրամ, որից 1 մլն ՀՀ դրամը համայնքի ներդրումն է:

3.    Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության արդյունքում 2023 թվականին նորոգվել և կահավորվել է Արթիկի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում  տրամադրված ազատ տարածք, այստեղ 2024 թվականից մեկնարկելու է   <<Արթիկի երիտասարդների տանը>>: Շինարարական աշխատանքների համար համայնքապետարանը  հատկացրել է 6 291 000 ՀՀ դրամ, ընդհանուր շինարարական աշխատանքները և կահավորումն ավարտվել է, շուտով կենտրոնը կսկսի իր աշխատանքները:

4.    <<Կանայք հանուն զարգացման>> ՀԿ-ի հետ համատեղ <<Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց>> ՀՈԱԿ-ում բացվել է թանգարան, համայքի ներդրումը եղել է 500 000 ՀՀ դրամ:

5.     Սոցիալական Ներդրումների և Տեղական  Զարգացման ԼՖ ծրագիր շրջանակներում 2023 թվականին ձեռք է բերվել ընդհանուր 5 միավոր տեխնիկա, 2024 թվականին նախատեսվում է ևս 4 միավոր տեխնիկայի ձեռքբերում՝

·         անիվավոր տրակտոր՝ օժանդակ սարքավորումներով - 2 հատ

·         ինքնթափ ԿԱՄԱԶ մակնիշի  մեքենա - 2 հատ

·         ամենագնաց կիսաբեռնատար տեխօգնության մեքենա՝ օժանդակ սարքավորումներով և բենզինային գեներատորով - 1 հատ 

2024-ին նախատեսվում է ձեռք բերել

·         մինի ամբարձի՝ օժանդակ սարքավորումներով -2 հատ

·         բազմաֆունկցիոնալ անիվավոր տրակտոր՝ օժանդակ սարքավորումներով՝ 2 հատ

Ծրագրի  ընդհանուր բյուջեն – 320.000.000 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 16 000 000 ՀՀ դրամ:

6.   Ֆրանսիայի  քույր քաղաք Վո-ան-Վլենի կողմից Արթիկին է տրամադրվել Ռենո մակնիշի աղբատար մեքենա:

7.    ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Կանաչ Էներգիան՝ ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագրով ընդգրկվել են համայնքի 4 բնակավայրերի՝ Գետափ, Գեղանիստ, Սարատակ, 60 շահառուներ։ Ծրագրի շրջանակներում փոքր ֆերմերային տնտեսություններին տրամադրվել են կաթիլային ոռոգման համակարգեր, տնկիներ՝ հատապտղային այգիների համար, էլեկտրական չրանոցներ, ինչպես նաև արևային կայաններ։ Ծրագրի բյուջեն մոտ 50 Հազար Եվրո է եղել, համայնքը ներդրում չի ունեցել: Նշենք, որ Լուսակերտ բնակավայրում նույն ծրագիրն իրականացվել է 2022 թվականին:

 2023 թվականինՏԱՊ-ում ներառված է եղել, սակայն չի իրականացվել մեկ դրամաշնորհային ծրագիր

Արթիկ համայնքում կենցաղային թափոնների տեսակավորում, տեսակավորման համար նախատեսված տարաների տեղադրում դրամաշնորհային ծրագիրը, որը 16 000 ՀՀ դրամ էր, դրամաշնորհային   մրցույթի շրջանակներում չի շահել:

Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները: 

Ներկաներ նշեցին, որ Արթիկ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվության նախագիծի վերաբերյալ իրենք հարցեր չունեն, քանի որ համայնքում պլանավորածից ավել աշխատանքներ են կատարվել, հատկապես կապիտալ շինարարության ոլորտում, ինչը ակներև է և ողջունելի, արդյունքում՝ ներկաները տվեցին իրենց դրական եզրակացությունն Արթիկ  համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվության նախագծի վերաբերյալ:

Որպես եզրակացություն նիստը վարող Ա. Ոսկանյանն ասաց, որ տարեկան պլանավորումը հնարավորություն է տվել ի մի բերել տարբեր աղբյուրներից (համայնքի  և պետական բյուջեներ, դոնոր, միջազգային, հասարակական կազմակերպություններ, ձեռներեցներ, բարերարներ, և այլն) ֆինանսավորվող  ծրագրերն ու միջոցառումները։ Ինչպես նաև արձանագրել շեղումները և դրանց պատճառները։ 

Նիստն ավարտվեց ժամը 14:15-ին: 

 Հանրային քննարկման տեսաձայնագրությունը՝ https://youtu.be/nZ_SfPLSP2g     հղումով:  

 

Կից ներկայացվում է հանրային քննարկման տեսաձայնագրությունը:

Հանրային քննարկումների մասնակիցների ցանկը կցվում է արձանագրությանը:



Կից փաստաթղթեր՝
(6.50 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner