Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին բաժնի 4-րդ մասով, 8-րդ և 22.1-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստերի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի բնակիչ լիազորված անձ՝ Ռիտա Արշակի Ասատրյանի(ծնված 1957թվականի օգոստոսի 13-ին) 2024թվականի մարտի 14-ի N 1492 դիմումը և Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1991թվականի մայիսի 14-ի թիվ 3 որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Արթիկ քաղաքի Կոմիտաս թաղամասում նո. Ղ կվարտալի նո.1 հասցեի 08-002-0084-0005 կադաստրային ծածկագրով հողամասին և անշարժ գույքին տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Արթիկ քաղաքի Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեն: 2.Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Մ.Մաշտոցի փողոց 64 հասցեում գտնվող, Վաղարշակ Արշակի Աղաքարյանին (ծնված 1960թվականի օգոստոսի 21-ին) Արթիկի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 1991 թվականի մայիսի 14-ի թիվ 3 որոշմամբ հատկացված 0,06000հա սեփական հողամասում մինչև 2001թվականի մայիսի 15-ը կառուցված 150,1քմ մակերեսով կիսակառույց բնակելի տունը ճանաչել օրինական: 3.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային գոտիներում, կամ քաղաքաշինական նորմերին ու կանոններին էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 4.Սահմանել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշման 22.1-րդ կետի պահանջների համապատասխան՝ շինության օրինականացման համար վճարներ չեն գանձվում: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաղարշակ Արշակի Աղաքարյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: