Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռաֆայել Աշոտի Սուջյանի (ծնված 08 հունիսի 1960 թվականին) 09 սեպտեմբերի 2021 թվականի N 2253 դիմումը:
Արթիկ քաղաքի հարավ արևելյան թաղամասի թիվ 2 կվարտալի թիվ 4 հասցեում գտնվող 08-002-0158-0009 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,05070 հա, որը օգտագործում է Ռաֆայել Աշոտի Սուջյանը: 0,05070 համակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, / Արթիկի քաղսովետի գործկոմի 29 օգոստոսի 1985 թվականի նիստի թիվ 8/56 /Ռաֆայել Աշոտի Սուջյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ քաղաքի հարավ արևելյան թաղամասի թիվ 2 կվարտալի թիվ 4 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, Արթիկ համայնք,Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 11:
2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոց 4-րդ նրբանցք 11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռաֆայել Աշոտի Սուջյանի հողօգտագործման իրավունքը՝բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,05070 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,05070 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի վրա:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: