Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և ,,Տեղական տուրքերի և վճարների մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վարձավճարների զեղչեր կիրառել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաներին.
1) 100 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա. երկկողմանի ծնողազուրկ երեխաները
2) 50 % զեղչերից օգտվելու իրավունք ունեն`
ա. I և II կարգի հաշմանդամության խումբ ունեցող ծնողների երեխաները
բ. միակողմանի ծնողազուրկ երեխաները
գ. երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները
2. Զեղչերի կիրառման պատասխանատվությունը դնել տվյալ հիմնարկի տնօրենի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: |