Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 172-Ն որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2024 թվականի բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ» բաժնի «Այլ կապիտալ դրամաշնորհներ» (4657) հոդվածում նախատեսված գումարից 1700000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ հատկացնել «Ավստրիական զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի այգու վերանորոգման ծրագրի համաֆինանսավորման գումար: