Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 72-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 դեկտեմբերի 2020 թվականի N 72-Ա

<<ԱՐԹԻԿԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ <<ԻՆԵԿՈԲԱՆԿ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

      1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին տալիս է իր համաձայնությունը  <<Արթիկի արևային էլեկտրակայան>> փակ բաժնետիրական ընկերության և  <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել բանկային երաշխիքի պայմանագիր՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով (երաշխիքային գումար):       

       2.Երաշխիքային գումարը ամրագրվելու է էներգախնայողության աջակցման հիմնադրամի կողմից իրականացվող  <<ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի>> ծրագրի դրամական  միջոցներով, որոնք կգրավադրվեն <<Ինեկոբանկ>> փակ բաժնետիրական ընկերության  համապատասխան բանկային հաշվին:    


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner