Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 նոյեմբերի 2019 թվականի N 1

<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի պատվերով<<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող<<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման նածագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների 1-ին փուլ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամ բսահմանված կարգով 2019 թվականի նոյեմբերի 19-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ  համայնքապետարանում տեղի ունեցավ<<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>>ՊՀ-ի պատվերով <<Կոնստանտա Բիլդ>> ՍՊԸ կողմից մշակվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում իրականացվող Արթիկ քաղաքի փակված քարհանքի տարածքում անտառպուրակի և հանգստի գոտու հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Հանրային քննարկմանը մասնակցում էին <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՊՀ-ի աշխատակիցներ, <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչներ, Արթիկի համայնքապետարանի աշխատակիցներ, Արթիկ համայնքում գործող կրթամշակութային ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ, Արթիկ համայնքի բնակիչներ:

Արթիկ համայնքի ղեկավարի խորհրդական, համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձ Գ. Փթուկյանը մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Ապա խոսքը փոխանցեց <<ԲԾԻԳ>> ՊՀ-ի դոնորների օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բաժնի պետ Է. Ոսկանյանին, ով  մասնակիցներին ներկայացրեց ծրագրի համար մշակված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի նպատակը­­­­­­­­­­­­­­­­­­­­: Ներկաներին տեղեկացվեց ծրագրի ֆինանսական աղբյուրները, ծրագրի շահառու համայնքները, ծրագրի բաղադրիչները, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների իրականացման հիմնական առաջարկները և նախատեսվող գործունեության պլանավորած  գործողությունները: Ապա խոսքը փոխանցվեց <<ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ>> ՍՊԸ-ի տնօրեն, նախագծի գլխավոր ճարտարապետ՝ Ա. Խաչատրյանին, ով ներկայացրեց, որ ծրագիրն ունի բնապահպանական ուղղվածություն, խորհդային տարիներին անխնա շահագործված և լքված քարհանքերի տարածքները վերածվելու են քաղաքի հարավ արևելյան հատվածում նախատեսվող 10 հա տարածքի վրա հանգստի գոտու և 30 հա անտառպուրակի, ինչի հիմնավորումը կար դեռևս 2007 թվականին մշակված Արթիկ  համայնքի գլխավոր հատակագծով` այս տարածքում ստեղծել բուֆերային գոտի /անտառաշերտ/, որը կպաշտպանի քաղաքի բնակելի կառուցապատումը շահագործվող և վաղուց լքված հանքավայրերի փոշուց:



Կից փաստաթղթեր՝
(5.83 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner