Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 383-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 383-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-002-0040- ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ ՓՈՂՈՑ 7/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզԱրթիկ համայնքի Արթիկ քաղաքի  Սասունցի Դավիթ փողոց 7/19 հասցեում գտնվող տնտեսական շինությունը կառուցվել է Մարիամ Վաչագանի Վարագյանի կողմից և նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի սեփականությունը հանդիսացողՍասունցի Դավիթ փողոց 7/19 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցները համապատասխանում են հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ  912-Ն որոշմամբ հաստատված կարգի IV-րդ բաժնի 33-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով,  29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով                                                                   

                                                ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

    1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզԱրթիկ համայնք Արթիկ քաղաքի սեփականություն հանդիսացող 08-002-0040- կադաստրայինծածկագրով 24,3քմմակերեսովհողամասինև 19,38քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզԱրթիկ համայնք, Արթիկ քաղաք Սասունցի Դավիթ փողոց 7/19 հասցեն:

  2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզԱրթիկ համայնք, Արթիկ քաղաքի սեփականություն հանդիսացող Սասունցի Դավիթ փողոց 7/19  հասցեում գտնվող 24,3քմ մակերեսով հողամասում կառուցված 19,38քմ  արտաքին մակերեսով  տնտեսական շինություն  գործառնական նշանակությունով ինքնակամ կառույցը համարել համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:

  3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասինկատմամբսեփականության  իրավունքիգրանցումից    հետո 15 (տասնհինգ) աշխատանքայինօրվա ընթացքում գնման  նախապատվության իրավունքով  ուղղակի վաճառքի ձևով ձեռք  բերելու գրավոր  առաջարկ  կատարել  կառույցն  իրականացրած  անձ Մարիամ Վաչագանի Վարագյանյանը /ծնված 05 մարտի 1975թվականին, նույնականացման քարտ 008874596, տրված 25մարտի 2016թվականին/: 

 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել կամ դատական վարչական կարգով  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner