Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N x-Ն
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՎԱՐԱԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 76-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի  1-ին,4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 76-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

 Եկամտային մասում

1) <<Գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների համար>> տողում գրված <<10315000 տաս միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<339600  երեք հարյուր երեսունինը հազար վեց հարյուր>> թվով և բառերով:

2) <<Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար>> տողում գրված <<3950000 երեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<269100  երկու հարյուր վաթսունինը հազար մեկ հարյուր>> թվով և բառերով:

3) <<Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ>> տողում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<29525800 քսանինը միլիոն հինգ հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր>> թվով և բառերով:

 Ծախսային մասում

1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի  

ա/ <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<32375000 երեսուներկու միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար>> թվով և բառերով:

բ/ <<Մասնագիտական ծառայություններ>> (4241) հոդվածում գրված <<90000 իննսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<1343000 մեկ միլիոն երեք հարյուր քառասուներեք հազար>> թվով և բառերով:

գ/ <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> (4239) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<923000 ինը հարյուր քսաներեք հազար>> թվով և բառերով: 

դ/ <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<157500 մեկ հարյուր հիսունյոթ հազար հինգ հարյուր>> թվով և բառերով:  

2) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 

ա/ <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<170000 մեկ հարյուր յոթանասուն հազար>> թվով և բառերով:

բ/ <<Վարչական սարքավորումներ>> (5122) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<140000 մեկ հարյուր քառասուն հազար>> թվով և բառերով:

3) Արտադպրոցական դաստիարակություն բաժնի  <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4251) հոդվածում գրված <<148581000 մեկ հարյուր քառասունութ միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<150091000 մեկ հարյուր հիսուն միլիոն իննսունմեկ  հազար>> թվով և բառերով:/<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ - 860000 դրամ, <<Արթիկի Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ - 270000 դրամ, <<Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոն ՀՈԱԿ>> - 380000 դրամ/:

4) Նախադպրոցական կրթություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4251) հոդվածում գրված <<141460000 մեկ հարյուր քառասունմեկ միլիոն չորս հարյուր վաթսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<142095000 մեկ հարյուր քառասուներկու միլիոն իննսունհինգ հազար>> թվով և բառերով:/<<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ/

5) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին>> (4251) հոդվածում գրված <<42695000 քառասուներկու  միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<43450000 քառասուներեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:/<<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> ՀՈԱԿ/

6) Աղբահանում բաժնի <<Կոմունալ ծառայություններ>> (4213) հոդվածում գրված <<30279000 երեսուն միլիոն երկու հարյուր յոթանասունինը հազար>> թիվը և բառերը փոխարինել <<31579000 երեսունմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունինը հազար>> թվով և բառերով:

7) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<134644000 մեկ հարյուր երեսունչորս միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար>> թիվը և բառերը փոխարինել <<111295000 մեկ հարյուր տասնմեկ միլիոն երկու հարյուր իննսունհինգ հազար>> թվով և բառերով: 

8Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից <<140000 մեկ հարյուր քառասուն հազար>> դրամ հատկացնել համայնքի ֆոնդային բյուջե:

    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner